Դպրոցի պատմություն
«Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ն կառուցվել է 1986 թվականին: Դպրոցն գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Արևշատ համայնքում ՝փողոց 8 , շենք 5 հասցեում: Տնօրենի հեռախոսահամար`094-509782: Դպրոց ՝ «Լինսի հիմնադրամի » կողմից հիմնավերանորոգվել է 2010 թվականին: Դպրոցը՝ երկհարկանի տիպային է, ունի սպորտ դահլիճ, խաղահրապարակ,նախակրթարան,12 դասասենյակ,համակարգչային սենյակ,14 համակարգիչ,ինտերնետ կապը առկա է,ունի ճաշարան, հանդիսությունների դահլիճ, սպորտ հրապարակ: Շենքի ընդհանուր մակերեսը ՝ 2976,46 քառ.մետր Բակային տարածքի մակերեքը ՝ 21563 քառ.մետր Ջեռուցման տեսակը՝ կենտրոնացված Ջրամատակարարումը ՝ — շուրջօրյա կենտրոնացված Գազաֆիկացումը ՝ — առկա է Արտաքին լուսավորությունը ՝ — առկա է Պարսպապատված է ցանցով ՝ 1,5 մետր բարձրությամբ Աշխատակիցների թիվը 01.09.2026թ. դրությամբ` 48,աշակերտների թիվ`239,դասարանների թիվ`12: Դպրոցը ունի 12 ներառական կրթությամբ սովորող աշակերտներ: Կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցման և վերանորոգման ծրագրով հաստատությունը 2025 թվականին վերանորոգվել է , փոխվել է ամբողջ գույքը, ստացել ենք ճաշարանի համար լրիվ նոր էլեկտրական տեխնիկա,գույք,համակարգչային տեխնիկա, էլեկտրական դաշնամուր , նոր չափանիշներին համապատասխան դպրոցի տարածքում կառուցվել է բասկետբոլի և ֆուտբոլի դաշտեր։